REUNIÓN CON DAVID BABAYAN, MINISTRO DE RELACIONES EXTERIORES DE LA REPÚBLICA DE ARTSAJ

20/06/2021

/Հայերենը՝ ստորև/


El 18 de junio, los miembros de las Instituciones Armenias de la República Argentina (IARA) mantuvieron una reunión virtual con el Ministro de Relaciones Exteriores de la República de Artsaj, Davit Babayan. Asistieron también el Embajador Extraordinario y Plenipotenciario de la República de Armenia en Argentina Hovhannes Virabyan y el representante de Artsaj en Washington, Robert Avetisyan en calidad de coordinador.

Durante la reunión, el Canciller Babayan habló sobre la situación actual en Artsaj, las dificultades que deben afrontar a consecuencia de la guerra, como así también establecer las prioridades, enfatizando el tema del mantenimiento de la estabilidad pacífica en la región.

En su intervención, el Sr. Ministro mencionó la importancia de la cooperación entre Artsaj y la Diáspora, a continuación invitó a los miembros presentes a realizar las preguntas e inquietudes que consideraran necesarias, a las cuales respondió de manera clara y lo más exhaustiva posible.

La reunión duró alrededor de 2 horas, en sus palabras de cierre el Ministro de Relaciones Exteriores de Artsaj, Davit Babayan, dirigió sus palabras de agradecimiento a los integrantes de IARA por la oportunidad de llevar a cabo este encuentro y expresó la esperanza de repetirla en lo sucesivo.

Asimismo expresaron sus palabras de agradecimiento, el Embajador Virabyan y el Representante de Artsaj Sr. Avetisyan.

Al cierre hizo uso de la palabra la presidenta de IARA, Adriana Camara Kasbarián, en nombre de todos los representantes comunitarios, expresando la predisposición de una cooperación mutua, la importancia de mantener las relaciones de manera que las Instituciones de la comunidad armenia de la Argentina puedan unirse aún más para trabajar mancomunadamente en aras del bienestar y la paz duradera en Artsaj.




Սույն թվականի հունիսի 18֊ին Արգենտինայի Հայկական Կազմակերպությունների (IARA) անդամները տեսակապով հանդիպում ունեցան Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար՝ Դավիթ Բաբայանի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Արգենտինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ Հովհաննես Վիրաբյանը և հանդիպումը համակարգող՝ Վաշինգտոնում Արցախի ներկայացուցիչ՝ Ռոբերտ Ավետիսյանը։

Հանդիպման ընթացքում պարոն Բաբայանը խոսեց պատերազմի հետևանքով Արցախի ներկայիս ստեղծված իրավիճակի , ինչպես նաև ստեղծված առաջնային խնդիրների մասին՝ կարևորելով տարածաշրջանի խաղաղ կայունության պահպանման հարցը ։

Պարոն նախարարը իր խոսքում նշեց Արցախ և Սփյուռք համագործակցության կարևորության մասին, այնուհետև սիրով պատասխանեց IARA-ի անդամ ներկայացուցիչների հուզող հարցերին՝ փորձելով տալ հնարավորինս սպառիչ պատասխաններ ։

Հանդիպումը տևեց մոտ 2 ժամ, որի ավարտին Արցախի արտաքին գործերի նախարար՝ Դավիթ Բաբայանը իր շնորհակալական խոսքը ուղղեց ներկաներին և հանդիպման նոր հնարավորություն ունենալու հույս հայտնեց։ Իրենց շնորհակալական խոսքը հղեցին նաև պարոն Վիրաբյանը և պարոն Ավետիսյանը։ Հանդիպումը իր ամփոփման խոսքով եզրափակեց IARA-ի նախագահ՝ Ադրիանա Կամարա Գասպարյանը, որում IARA-ի բոլոր ներկայացուցիչ անդամների անունից նշեց Արցախին օգնելու պատրաստակամության և կարևորության մասին, ինչպես նաև փաստեց Արգենտինայի տարբեր հայկական հաստատությունների էլ ավելի համախմբվելու և միասին հանուն Արցախի բարօրության և խաղաղության աշխատելու վերաբերյալ։