top of page

Condolencias por el Fallecimiento del General-Mayor Arkadi Ter Tadevosyan

03/04/2021

/վարը՝ արեւմտահայերեն եւ արեւելահայերեն/ "No podría hacer nada sin mis soldados,

ellos crearon la victoria"

Arkadi Ter Tadevosyan


Nosotros las Instituciones Armenias de la República Argentina

Sentimos un profundo dolor por el fallecimiento del General Arkady Ter Tadevosyan, Héroe de Artsaj, conocido como KOMANDOS por sus compañeros de armas y por el pueblo en general, así lo llamaban todos.

Lamentamos la pérdida de un valeroso hijo del pueblo armenio, el legendario comandante ha sido un ejemplo de lucha y de entrega incondicional para su patria y para su pueblo.

Acompañamos el sentimiento de todo un pueblo que hoy lo llora con desconsuelo, sin distinción de pensamiento ni ideología, a ese hombre que con valentía, honestidad y humildad se supo ganar el respeto y la admiración de su pueblo.

Ter Tatevosyan, Mayor General Soviético y Armenio, nació en Tiblisi, asistió a la Escuela de Comando de Armas combinadas de Baku y más tarde a la Academia Militar de Servicios de Trasera y Transporte de Leningrado, Sirvió en Afganistán, donde se ganó el apodo de ˮMountain Fox ˮ, continuó su servicio militar en Alemania Oriental, Checoslovaquia y Bielorrusia, también se desempeñó como profesor de la Universidad Agraria Estatal de Armenia. Participo en la organización en 1990 de la defensa de las aldeas armenias que se extendían por las fronteras de Azerbaiyan, uniéndose al Destacamento Sasuntzi David.

Ter Tatevosyan fue nombrado Jefe del Comité de Defensa del Cuerpo de Entrenamiento en 1991.

En 1992 fue nombrado comandante de la operación (apodada Boda en las Montañas ) para tomar la ciudad de Shushi, considerándolo a él como el “ Cerebro de la liberación de Shushi”, marcando como una de las victorias más significativas de las fuerzas armadas armenias durante la primera guerra de Nagorno Karabaj.

El 25 de Mayo de 1992 se le concedió el rango de General de División por sus logros durante la Primera Guerra de Nagorno Karabaj.

Tambien recibió la Orden de la Cruz de Combate (1° clase)

En el 17 Aniversario de la liberación de Shushi se le otorgó la Orden del Águila Dorada y el Título de Héroe de Artsaj.

Y nosotros desde la Argentina, siendo parte integrante de la Diáspora Armenia, nos inclinamos ante su memoria, lamentamos su gran perdida y hacemos llegar nuestras condolencias a los familiares y allegados de Komandos y a todo el pueblo armenio que hoy una vez más, está de luto despidiendo a su Héroe.





«Ես ոչինչ չէի կարող անել առանց իմ զինվորների,

հաղթանակը նրանք են կերտել»

Արկադի Տեր Թադևոսյան

Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններս (IARA) խորը վիշտ ենք ապրում հայազգի հերոս գեներալ–մայոր, Արկադի Տեր Թադևոսյանի մահվան կապակցությամբ, որը իր մարտական ​​ընկերների և առհասարակ ժողովրդի մեջ հայտնի էր ԿՈՄԱՆԴՈՍ անունով:

Լեգենդար հրամանատարը պայքարի և անվերապահ նվիրվածության օրինակ է հանդիսացել իր հայրենիքի և իր ժողովրդի համար:

Ցավակցում ենք մի ամբողջ ժողովրդի, որն այսօր սգում է իր ազգային հերոսի կորուստը , ով իր քաջությամբ, ազնվությամբ և խոնարհությամբ կարողացավ շահել իր ազգակիցների հարգանքն ու հիացմունքը∶

Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում։

Ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։

Ա․Տեր-Թադևոսյանը Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում∶

1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշիի ազատագրման գործում, որում անգնահատելի է գեներալ–մայորի դերակատարումը, հատկապես «Հարսանիքը լեռներում» ռազմական օպերացիայի իրականացման մեջ˸


1992-ի մայիսի 25-ին նրան շնորհվել է դիվիզիայի գեներալի կոչում ՝ Լեռնային Ղարաբաղի Առաջին պատերազմի ընթացքում ունեցած նվաճումների համար:

Պարգևատրվել է առաջին աստիճանի ՀՀ «Մարտական խաչ» շքանշանով։

Շուշիի ազատագրման 17-րդ տարեդարձին պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով և «Արցախի հերոս» կոչումով:

Մենք Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչներս, լինելով հայկական սփյուռքի անբաժանելի մասը, խոնարհվում ենք նրա հիշատակի առջև, ցավում ենք նրա մեծ կորստի համար և ցավակցում ենք Կոմանդոսի հարազատներին ու մերձավորներին և ողջ հայ ժողովրդին, ովքեր այսօր հերթական անգամ սգի մեջ են ՝ ճանապարհելով իրենց հերոսին:



«Ես ոչինչ չէի կարող անել առանց իմ զինուորների,

յաղթանակը նրանք են կերտել»

Արկադի Տէր Թադևոսեան

Արժանթինի Հանրապետութեան Հայկական Հաստատութիւններս (IARA) խոր վիշտով իմացանք հայազգի հերոս, իր մարտական ​​ընկերներու և առհասարակ ժողովուրդի մէջ ԿՈՄԱՆԴՈՍ անունով յայտնի Զօրավար Արկադի Տէր Թադևոսեանի, մահուան բօթը:

Հանրհռչակ հրամանատարը պայքարի և անվերապահ նուիրուածութեան օրինակ հանդիսացաւ իր հայրենիքի և ժողովուրդի համար:

Մեր ցաւակցութիւնները կը յայտնենք համայն հայ ժողովուրդին, որ կը սգայ իր ազգային հերոսի կորուստը, ով իր քաջութեամբ, ազնւութեամբ և խոնարհութեամբ կրցաւ շահիլ իր ազգակիցներու յարգանքն ու հիացումը∶


Արկադի Տէր Թադևոսեանը ծնած է 1939 թուականի Մայիս 22-ին, Վրաստանի մայրաքաղաք Թպիլիսի։

Աւարտած է Պաքուի զինուորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինկրատի փոխադրութեան և թիկունքի ռազմական ակադեմիան։

Արկադի Տէր Թադևոսեանը Խորհրդային բանակի մէջ ծառայած է Աֆղանիստան, Գերմանիա, Չեխոսլովաքիա, Պելառուս∶

1988 թուականին միացած է Արցախի ազատագրման պայքարին և ակտիւ մասնակցութիւն ունեցած կամաւորականներու զինուորական մարզման գործին մէջ։ 1990 թուականին եղած է «Սասունցի Դաւիթ» կամաւորական ջոկատի անդամ։ 1991 թուականին նշանակուած է ՀՀ պաշտպանութեան կոմիտէի արտազինուորական պատրաստութեան բաժնի պետ։ 1991 թուականի Հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տէր Թադևոսեանի հրամանատարութեամբ իրականացուած ռազմագործողութեան շնորհիւ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորութիւն ունեցող Հադրութի շրջանի Տող գիւղը։ 1992 թուականի Մայիսին ակտիւ մասնակցութիւն ունեցած է Շուշիի ազատագրութեան, ուր անգնահատելի է իր դերակատարոթիւնը, յատկապէս «Հարսանիք լեռներում» ռազմական գործողութեան իրականացման մէջ:

1992-ի Մայիսի 25-ին իրեն շնորհուած է դիվիզիայի զօրավարի կոչում ՝ Լեռնային Ղարաբաղի Առաջին պատերազմի ընթացքին ունեցած նուաճումներուն համար:

Պարգևատրուած է առաջին աստիճանի ՀՀ «Մարտական խաչ» շքանշանով։

Շուշիի ազատագրման 17-րդ տարեդարձին պարգևատրուած է «Ոսկէ արծիւ» շքանշանով և «Արցախի հերոս» կոչումով:

Մենք՝ Արժանթինի հայ համայնքի ներկայացուցիչներս, որպէս հայկական Սփիւռքի անբաժանելի մաս, կը խոնարհինք անոր յիշատակին առաջ, կը ցաւինք անոր մեծ կորուստին համար և մեր ցաւակցութիւնները կը յայտնենք Կոմանդոսի հարազատներուն ու մերձաւորներուն և ողջ հայ ժողովուրդին, ովքեր այսօր հերթական անգամ սուգի մէջ են ՝ ճանապարհելով իրենց հերոսին:





bottom of page