top of page

Հանդիպում Հայաստանի համար նշանակված Արգենտինայի դեսպանի հետ

2021 թ. Հունվարի 26-ին Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների անդամները (IARA), Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսությունում հանդիպեցին Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան`

Ն.Գ. պարոն Մարիանո Վերգարայի հետ։

Մինչ Հայաստան մեկնելը պարոն Մարիանո Վերգարային ընդունեցին IARA- ի նախագահ Ադրիանա Կամարա Գասբարյանը, Հայ եկեղեցու վարչական ինստիտուտի նախագահ Կառլոս Մանուկյանը՝ հայկական տարբեր հաստատությունների ղեկավարների ուղեկցությամբ: Բուենոս Այրեսի և Արգենտինայի մյուս քաղաքների և հայկական կազմակերպությունների որոշ ներկայացուցիչները հանդիպմանը կարողացան մասնակցել տեսակապով:




Պարոն Վերգարան հրավիրվեց այցելելու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ Արգենտինայի և Չիլիի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Գիսակ Մուրադյանը մյուս եկեղեցու սպասավոր քահանաների ուղեկցությամբ աղոթք բարձրացրեցին։





Հանդիպման սկզբում հրավերը ընդունելու իր շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ IARA- ի գործող նախագահ Ադրիանա Կամարա Գասպարյանը ։Նա իր խոսքում ընդգծեց Հայաստանում Արգենտինայի նոր դեսպանի առաքելության կարևորությունը՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս ներքին և արտաքին արտակարգ իրավիճակը ` հիմնականում հասարակության վրա վերջին պատերազմի թողած ցավալի հետևանքների պատճառով: Իր հերթին ողջույնի և շնորհակալալական խոսքով հանդես եկավ Կառլոս Մանուկյանը՝ մաղթելով նորանշանակ դեսպանին դիվանագիտական հաջողություններ և հայտնեց Արգենտինայի հայ համայնքի աջակցությունը և համագործակցելու պատրաստակամությունը։



Բոլոր տեղում ներկաները և տեսակապով հանդիպման մասնակիցները մաղթանքի իրենց խոսքը հղեցին դեսպանին։




Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան`

Ն.Գ. պարոն Մարիանո Վերգարան իր հեթին շնորհակալություն հայտնեց ներկաներին ջերմ ընդունելության և մաղթանքների համար և խոստացավ անել ամեն ինչ ՝ Հայաստանի և Արգենտինայի միջև առկա հարաբերությունները զարգացնելու համար: Նա հավաստիացրեց, որ եկել են նոր գաղափարների , միջոցների , մեթոդների և նորարարական առաջարկների մասին մտածելու և կիրառելու ժամանակներ, որոնք ձեռնտու կլինեն երկու երկրներին էլ և վստահեցրեց, որ կկարողանա կատարել իրեն վստահված առաքելությունը:

Հայաստանում նշանակված Արգենտինայի դեսպանի հետ համայնքի պաշտոնական հանդիպումն ավարտելուց առաջ ներկաներին մատուցվեց պատվո գինի :


bottom of page